տուն Լուրեր Գյումրիում զորակոչիկներին սպասեցնում են սառնամանիքին

Գյումրիում զորակոչիկներին սպասեցնում են սառնամանիքին

136
0

zin-563x375ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ահազանգ ստացավ այս անգամ Գյումրիից, այն մասին, որ Գյումրիի զինվորական կոմիսարիատում ավելի քան 50 զորակոչիկ եւ նրանց հարազատներ առավոտյան ժամը 9:30-ից սպասում դրսում՝ սառնամանիքին՝ բուժզննություն անցնելու նպատակով: Նրանց համար չեն ապահովվում պայմաններ՝ ներսում սպասելու համար, տեղեկացնում է hcav.am-ը:

 

ՀՔԱ Վանաձորի գրսենյակը գտնում է, որ շարունակաբար զորակոչիկները եւ նրանց ուղեկցող հարազատները արժանանում են մարդու արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի, իսկ համապատասխան անձինք մնում են անպատիժ:

 

Վերստին պահանջում ենք ՀՀ պաշտպանական գերատեսչությունից՝  հարգել յուրաքանչյուր զորակոչիկի իրավունքն ու արժանապատվությունը, սահմանել հստակ ժամանակացույց բժշկական հետազոտությանը զորակոչիկների ներկայանալու համար, անհնարինության դեպքում ապահովել համապատասխան պայմաններ զորակոչիկների եւ նրանց հարազատների համար:

 

 

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here