տուն Լուրեր Գյումրին ԱՊՀ մշակութային մայրաքաղաք

Գյումրին ԱՊՀ մշակութային մայրաքաղաք

252
0

DSC_0013

Այսօր՝ 15.10 ին, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց Միացյալ Թագավորության  Բրիստոլ քաղաքի  հագաբարձուների և ճարտարապետների խորհրդի անդամ, պատմական, քաղաքացիական շենքերի  պահպանման, վերականգնման և կառուցվածքային վերլուծության մասնագետ Քեն Բրաունին ու ամերիկացի ճարտարապետ Ջեին  Բրիտ Գրինվոյին, ովքեր 2009 թվականից ուսումնասիրություններ են  կատարում Գյումրու «Կումայրի արգելոց» թանգարանի տարածքում:

Ողջունելով հյուրերին, քաղաքապետը շնորհակալություն հայտնեց այս տարիների իրենց գործունեության համար, պատրաստակամություն հայտնելով նպաստել ցանկացած ներդրումային ծրագի իրականացմանը Գյումրի քաղաքում:

Պատասխան խոսքում օտարերկրյա ճարտարապետները տեղեկացրին քաղաքապետին «Կումայրի արգելոց» ի տարածքում գտնվող Սչորսի 2 հասցեի շենքը Ճարտարապետության մասնագիտացված հատուկ դպրոց դարձնելու իրենց ծրագրի մասին: Մասնագետները տեղեկացրին նաև, որ արդեն 2014թ. գարնանը նախատեսվում է օտարերկրյա կամավորների և ուսանողների ներգրավվել այդ աշխատանքներում, ինչպես նաև հրավիրվելու են մասնագետներ, որոնք կմասնակցեն ինչպես շենքի վերականգնման, այնպես էլ հետագայում Ճարտարապետական դպրոցում դասավանդելու, միջազգային լավագուն դպրոցների փորձը Գյումրիում  ներդնելու  աշխատանքներին: Հյուրերը տեղեկացրին նաև, որ  աշխատանքներն սկսելու նպատակով դիմելու են Հուշարձանների պահպանության համաշխարհային հիմնադրամին ` ֆինանսական աջակցություն ստանալու խնդրանքով:

Գյումրու քաղաքապետը մեկ անգամ ևս պատրաստակամություն հայտնեց աջակցել ծրագրի իրագործմանը, ինչպես նաև առաջարկեց մասնագետներին ներկայացնել նախնական նախագիծ, որպեսզի հնարավոր լինի ըստ անհրաժեշտության 2014 թ ի բյուջեից գումարներ նախատեսել տարածքի մաքրման և անվտանգության ապահովման համար:  Հանդիպման վերջում քաղաքապետը շնորհակալություն հայտնեց մասնագետներին ու ողջույններ փոխանցեց Բրիստոլի քաղաքապետին, ով ուղերձով շնորհավորել էր Սամվել Բալասանյանին Գյումրին ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հռչակվելու կապակցությամբ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here