Ծնունդով գյումրեցի Աշոտ Մկրտչյանն ընտանիքով տարիներ շարունակ բնակվել է ՌԴ-ում: Իսկ այսօր, արդեն մի քանի ամիս է, ինչ ամուսինները երկու երեխաների հետ ապրում են բաց երկնքի տակ՝ Երևանի Մյասնիկյանի արձանին հարող տարածքում:
«Ինձ ու իմ ընտանիքին ապօրիանաբար են Հայաստան բերել: Այստեղ էլ հետապնդում են մեզ ու ստիպում դառնալ աղանդավոր»,- ասում է Աշոտ Մկրտչյանն ու նշում, որ հիասթափված է իր բարեկամությունից ու հայերից:
«Իմ ընտանիքի համար սա ավելի ապահով տեղ է: Մենք հրաժարվել ենք ապաստանից: Դիմել ենք Ֆրանսիայի դեսպանատուն, մեզ ասել են, որ գործերը կստացվի, բայց չեն ասել, թե՝ երբ»,- ասաց նա: Araratnews.am-ի հարցերին Աշոտ Մկրտչյանը տվել է նման կցկտուր պատասխաններ՝ չցանկանալով մանրամասն ներկայացնել իր խնդիրները: