տուն Տնտեսական Գյուղնախարար. ոլորտում էական առաջընթաց է նկատվել

Գյուղնախարար. ոլորտում էական առաջընթաց է նկատվել

214
0

10342597073_441e05ab8f

Գյուղատնտեսության ոլորտում այս տարի էական դրական տեղաշարժեր են գրանցվել: Այս մասին այսօր հայտարարեց գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը իր տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում: Նրա խոսքով՝ գյուղատնտեսության համախառն արտադրանքը այս տարվա առաջին 11 ամիսներին գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը 6.1%-ով: Սպասվում է, որ դեկտեմբերին լուրջ աճ կլինի անասնապահության բնագավառում, ինչը տարվա ընդհանուր ցուցանիշը է՛լ ավելի կբարելավի:

Գյուղնախարարը կարևորեց հատկապես գյուղատնտեսական մշակաբույսերի ցանքատարածությունների ավելացումը: Վերջին երեք տարիներին դրանք ավելացել են 35 հազար հեկտարով, ընդ որում այս տարի՝ մոտ 14 հազար հեկտարով: Վարելահողերի նպատակային օգտագործման մակարդակը այս տարի կազմել է 71%՝ նախորդ տարվա 63.2%-ի փոխարեն:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here