տուն Հասարակություն Գյուղերում թոշակ ստանալու հետ կապված խնդիրներ կլինեն. կփոխվի «Հայփոստի» կարգավիճակը

Գյուղերում թոշակ ստանալու հետ կապված խնդիրներ կլինեն. կփոխվի «Հայփոստի» կարգավիճակը

273
0
Ըստ էության՝ ես պաշտպանելու եմ մի նախագիծ, թեպետ տրամաբանորեն միշտ հակառակն եմ նշել՝ մասնավորն ավելի լավ է կառավարում, պետք է տալ մասնավորին: Խոսելով «Հայփոստ» ՓԲԸ-ն պետական մասնավորեցման ենթակա ընկերությունների ցանկից դուրս բերելու մասին նախագծից՝ ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Գևորգ Պապոյանը։
 
«Այս դեպքն այլ է: Հանրապետության 601 համայնքների մեծ մասում մասնավոր ոչ մի ներդրում չի լինի «Հայփոստի» մասով, որովհետև տնտեսապես անարդյունավետ կլինի»,- ասաց նա:
 
Պապոյանը շեշտեց՝ մասնավորեցման դեպքում բնակչության մի զգալի տոկոս ուղղակիորեն կենսաթոշակ ստանալու, թերթ գնելու կամ տարբեր տեսակի վճարումներ կատարելու համար խնդիր կունենան:
 
««Հայփոստն» անարդյունավետ և թանկ ծառայություններ է մատուցում, և մենք պետք է դրա մասին խոսենք»,- ասաց պատգամավորը:
 
Պատգամավորի խոսքով՝ «Հայփոստը» նույն ծառայություններն ավելի թանկ է մատուցում, քան հայաստանյան բանկերը։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here