տուն Լուրեր Գյուղացիներին դեռ չեն օգնում

Գյուղացիներին դեռ չեն օգնում

56
0

ցրտահարություն-01

Գարնան սկզբին տեղի ունեցած ցրտահարության հետևանքով Արարատի և Արմավիրի մարզերի գյուղացիական տնտեսությունները զրկվեցին ծիրանի բերքից: Ցրտահարությունից հետո կառավարությունը շտապեց տեղեկացնել, որ գյուղացիներին միայնակ չի թողնի և անհրաժեշտ օգնություն կտրամադրի:

Սակայն ինչպես միշտ է լինում, այս անգամ էլ իշխանությունները չեն շտապում օգնել գյուղացիներին: Ինչպես AraratNews.am-ի հետ զրույցում ասացին Արարատի մարզի Ջրաշեն գյուղի մի քանի բնակիչներ` իրենց գյուղ դեռևս որևէ օգնություն չի հասել.«Արդեն գարունը վերջանում ա, իսկ մենք ոչ մի օգնություն էլ չենք ստացել: Դե էդպես էլ սպասում էինք, քանի որ ոչ մի տարի էլ կառավարությունը գյուղացու կողքին չի եղել»,-ասաց բարկացած գյուղացիներից մեկը:

Գյուղացիները նաև տեղեկացրին, որ որոշ դեպքերում նաև իրենցից ոռոգման ջրի գումարն են ամբողջությամբ պահանջում, չնայած այն փաստին, որ կառավարությունը այլ բան էր խոստացել. «Ասվել էր, որ ոռոգման ջրի կեսն են միայն գանձելու, բայց, ոնց տեսնում ենք, այդ դեպքում էլ  իրենք կանեն այն՝ ինչ արել են մինչ այս»,-ասաց մեր զրուցակիցը` ավելացնելով, որ մտածում են արտագնա աշխատանքի մասին, և եթե հաջողվի, ապա այս ամսվա կեսին արդեն Հայաստանում չեն լինի: