տուն Լուրեր Գյուղատնտեսական վարկերի համաներում

Գյուղատնտեսական վարկերի համաներում

119
0

8

«ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ» կուսակցությունը ՀՀ ԱԺ նախագահին, խմբակցություններին ու Կառավաությանն էր ներկայացրել Կառավարության ծրագրի վերաբերյալ առաջարկների ցանկ՝ հետագա պարզաբանման կետով:
Այժմ հանրության ուշադրությանն ենք ներկայացնում գյուղատնտեսությանը վերաբերող կետի պարզաբանումը:

Այսօր բազմաթիվ գյուղացիներ ունեն ժամկետանց վարկային պարտավորություններ ՀՀ առևտրային բանկերի նկատմամբ, հաշվի առնելով եղանակային անբարենպաստ պայմանները, բերքի իրացման հետ կապված խնդիրները և այլն: Այս պարագայում նրանք կանգնած են ինչպես իրենց ունեցվածքի կորստի, այնպես էլ՝ գյուղատնտեսական գործունեության դադարեցման վտանգի առաջ:

Պետության կողմից վարկերի տոկոսադրույքի սուբսիդիաները որևէ էական արդյունք չեն տալիս. տարեկան ընդամենը 4 տոկոսի սուբսիդավորումը նվազեցնում է գյուղացու հոգսը ընդամենը ամսեկան 3000-4000 դրամով, որը չի կարող հանդիսանալ պետության կողմից լուրջ օգնություն:
Ըստ այդմ, առաջարկվում է կիրառել վարկային համաներում, որը հնարավորություն կտա ցուցաբերել զգալի օգնություն գյուղացիներին: Համաներումն առաջարկվում է կիրառել հետևյալ սկզբունքով`

• Համաներումը կիրառել 01.05.2014թ. դրությամբ բանկերի նկատմամբ 30 օրից ավել ժամկետանց վարկային պարտավորություններ ունեցող գյուղացիների վրա, որոնց ժամկետանց վարկային պարտավորությունները չեն գերազանցում 3 մլն ՀՀ դրամը,

• Ժամկետանց վարկային պարտավորությունների ստացման իրավունքը ձեռքբերել բանկերից` այդ գումարը փոխհատուցել բանկերին 5 տարվա ընթացքում,

• Կառավարության հանդեպ ձևավորված պարտավորությունների մարման համար սահմանել մարման ճկուն գրաֆիկ` առանց տոկոսագումարի հաշվարկման,

• Վարկերի հետգանձման համար ՀՀ դատարաններ և ԴԱՀԿ դիմելու համար բանկերի կողմից պետական տուրքեր վճարած լինելու դեպքում այդ գումարները վերադարձնել բանկերին, որոնց վճարումը հանել վարկառուների պարտավորություններից,

• Վարկերի մնացորդները վերաձևակերպել նոր վարկերի` 5 տարի մարման ժամկետով, տարեկան առավելագույնը 8 տոկոս տոկոսադրույքով, ՀՀ դրամով,

• Վարկերի մնացորդի չափով բանկերի տրամադրել վերաֆինանսավորման միջոցներ ՀՀ դրամով 5 տարի ժամկետով, առավելագույնը 6 տոկոս տոկոսադրույքով,
• Վերաձևակերպված վարկերը համարել ստանդարտ վարկեր` բանկերից չպահանջելով իրականացնել հատուկ պահուստների ձևավորում: