Այսօր կառավարության նիստին զեկուցվող հարցերից էր պետական նպաստի մասին ՀՀ օրենքի նախագծում փոփոխություն կատարելու մասին հարցը:
Զեկուցում էր աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:
«Նախագծով նախատեսվում է, որ գյուղական համայնքում ապրողը ծնողին, եթե անձը հանդիսանում է վարձու աշխատող և ապրում է գյուղում, կստանա երկու նպաստ: Այս նպասի չափը կկազմի 53000 դրամ: Նախագծով առաջարկվում է բարելավել խնամքի նպաստի դրույթները: Նպաստի գումարը լիազորագրով վճարել 12 ամսով: Վերացնել ծնողի ՀՀ-ում գտնվելու պարտադիրությունը: Երեխայի ծննդյան միանվագ գումարը, եթե մեկ տարի չի ստացել, և գումարը վերադարձվել է պետական բյուջե, դիմելու դեպքում կկարողանա ստանալ գումարը»,- ասաց Բաթոյանը:
Վարչապետն էլ ասաց, որ այս նախագծի հաստատումից հետո գյուղական համայնքում ապրող չաշխատող ծնողները կստանան երեխայի նպաստ երկու տարի ժամկետով, իսկ եթե աշխատող են` կստանան կրկնակի նպաստ:
Որոշումն ընդունվեց:
Մանրամասները՝ տեսանյութում։