տուն Լուրեր Գլխավոր դատախազը՝ Արթուր Վանեցյանի վերաբերյալ Հրաչյա Հակոբյանի հայտարարության մասին

Գլխավոր դատախազը՝ Արթուր Վանեցյանի վերաբերյալ Հրաչյա Հակոբյանի հայտարարության մասին

259
0

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանի՝ ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի մասին հայտարարությունն օպերատիվ ստուգման կարիք ունի և դրանք ստուգվելու են: Այս մասին այսօև լրագրողների հետ զրույցում ասել է Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը:

«Անվտանգության վերաբերյալ եթե կհրապարակվի փաստական տվյալ ու դրա համար պաշտոնեական պարտականություն ստանձնած անձի կողմից, ապա ես պարտավոր կլինեմ դա մեկնաբանելու։ Այդ բնույթի ցանկացած հայտարարություն գոնե օպերատիվ ստուգման անհրաժեշտություն ունենալու է, և դրանք կստուգվեն»,- ասաց նա։

Արթուր Վանեցյանի մամուլի խոսնակ Քրիստինե Մելքոնյանը հայտարարել էր, որ Հրաչյա Հակոբյանի՝ ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի մասին հնչեցրած հայտարարությամբ կզբաղվեն իրավաբանները: