Ֆիլադելֆիայի համալսարանի մասնագետները հայտնաբերել են, որ սթրեսի հորմոնի ռեցեպտորները գտնվում են համային բջիջների վրա, որոնք պատասխանատու են քաղցրի, կծուի, թթուի «ընկալման» համար:
Հատկապես այդ ռեցեպտորները շատ են քաղցրի համար պատասխանատու բջիջների վրա: Դրանից հետո պարզ է դարձել, թե ինչու են մարդիկ սթրեսի ժամանակ հակում ունենում շատ ուտելու, հատկապես` քաղցրավենիքներ: Հոդվածը հրապարակվել է Neuroscience Letters գիտական ամսագրում: Հետազոտությունն իրականացվել է մկների վրա: Պարզվել է, որ սթրեսի ժամանակ համային բջիջները մեծանում են 77 տոկոսով: Դա վկայում է, որ սթրեսի ազդեցությամբ մեծանում են նաև համային ընկալումները: Այդ պատճառով նման իրավիճակներում մարդիկ հաճախ են ձգտում քաղցրի: