տուն Քաղաքական Միջազգային Գիտնականները պարզել են, թե որ օրն են ծխողները հատկապես ցանկանում հրաժարվել այս...

Գիտնականները պարզել են, թե որ օրն են ծխողները հատկապես ցանկանում հրաժարվել այս վատ սովորությունից

238
0

1

Սան Դիեգոյի համալսարանի աշխատակիցները պարզել են, թե շաբաթվա որ օրն են ծխողները հաճախակի ցանկանում հրաժարվել այս վատ սովորությունից: Այս հետազոտությունն, ըստ մասնագետների, թույլ կտա ավելի դյուրացնել ծխելուց հրաժարվելու գործընթացը:

Մասնագետները մոնիտորինգ են անցկացրել անգլերենով, ռուսերենով, ֆրանսերենով, չինարենով, իսպաներենով, ֆրանսերենով որոնում իրականացնող կայքերում 2008-2012 թթ.-ին՝ պարզելու, թե հատկապես շաբաթվա որ օրն են օգտատերերը տեղեկութոյւններ փնտրում ծխելուց հրաժարվելու մասին: Ծխողների շրջանում նման ցակություն առավել հաճախ առաջանում է շաբաթվա սկզբին, հատկապես` երկուշաբթի օրը: Երկուշաբթի նման թեմայով որոնումները 25%-ով ավելի շատ են, քան մյուս օրերին:

Օրինակ անգլերենով որոնումը երկուշաբթի 11%-ով ավելի շատ էր, քան չորեքշաբթի, 67%-ով` քան ուրբաթ, 145%-ով` քան շաբաթ օրերին:

Ջոն Հոփքինսի համալսարանի Ծխախոտի դեմ գլոբալ պայքարի ինստիտուտի աշխատակից Ջոանա Քոենն ասել է, որ այ տեղեկությունները թույլ կտան շտկումներ մտցնել ծխելու դեմ պայքարի ծրագրերում:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here