տուն Աշխարհ Գիտնականները պարզել են, թե կորոնավիրուսը որքան ժամանակ է օդում մնում

Գիտնականները պարզել են, թե կորոնավիրուսը որքան ժամանակ է օդում մնում

1105
0

Չինացի համաճարակաբանները պարզել են COVID-19 վարակի` օդում «կյանքի տեւողությունը»,- հաղորդում է South China Morning Post հրատարակչությունը։

Պարզվել է, որ վարակը օդում «ապրում» է մինիմում 30 րոպե եւ կարող է ներգրավել վարակակրից 4,5 մետր հեռավորության վրա գտնվող մարդկանց։
Այսպես, գիտնականները Հուան նահանգից մանրակրկիտ հետազոտել են, թե ինչպես է ավտոբուսի ուղեւորը վարակել եւս 7 հոգու։ Առանց դիմակի տղամարդը վարակել է իրենից 4,5 մետր հեռու կանգնած զույգին եւ եւս մի քանի ուղեւորի։

Ընդ որում, եւս մեկ ուղեւոր, որն ավտոբուս է բարձրացել մյուս չվերթին` ավտոբուսի դատարկվելուց 30 րոպե հետո, նույնպես վարակվել է։

Հետաքրքիր է, որ բժիշկները «անվտանգ հեռավորություն»-ը համարում են 2 մետրը։ Մասնագետները նաեւ եզրահանգել են, որ այն հարթությունները, որտեղ հիվանդի փռշտոցից կամ հազից «նստել են» կաթիլները, բացիլը մնում է մի քանի օր։

Այսպիսով՝ բժիշկները եւս մեկ անգամ հաստատել են, ինչպես կարելի է լվանալ ձեռքերը եւ կրել դիմակներ։