տուն Քաղաքական Միջազգային Գիտնականները պարզել են, թե ինչու է մարդը դժվարությամբ քաշ գցում միջին տարիքում

Գիտնականները պարզել են, թե ինչու է մարդը դժվարությամբ քաշ գցում միջին տարիքում

287
0

getty_rf_photo_of_woman_on_scale

Միջին տարիքի մարդիկ ավելի հեշտությամբ գիրանում են և դժվարությամբ կարողանում նիհարել, ինչը կապված է տարիքային փոփոխությունների հետ: Տարիքի հետ ճարպային հյուսվածքների որոշ տեսակներ դադարում են ակտիվ լինել:

Սովորաբար որովայնի և ազդրերի շրջանում կուտակվում է սովորական սպիտակ ճարպ: Այդ շերտն ավելանում է գերսնումից և ֆիզիկական պակաս ակտիվությունից: Սակայն մարմնում կա նաև շագանակագույն ճարպ, որն այրում է սպիտակ ճարպերը՝ էներգիա ստանալու համար: Բացի այդ, շագանակագույն ճարպը նպաստում է նյութափոխանակությանը:

Ճապոնական Սիձուոկա քաղաքի համալսարանի գիտնակաները պարզել են, որ տարիքի հետ նվազում է նաև շագանակագույն ճարպի ակտիվությունը: Այսինքն շագանակագույն ճարպը սկսում է ավելի քիչ սպիտակ ճարպ այրել, իսկ գիրությունից տառապող մարդը ստիպված է լինում կրկնակի ֆիզիկական ջանքեր գործադրել` ավելորդ քաշից ձերբազատվելու համար: Այս մասին հաղորդում է MedDaily-ն:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here