տուն Քաղաքական Միջազգային Գիտնականները պարզել են, թե ինչու են կոալաները գրկում ծառերը

Գիտնականները պարզել են, թե ինչու են կոալաները գրկում ծառերը

109
0

rsz_82689657Ավստրալիայի Մելբուռնի համալսարանի գիտնականները պարզել են, որ կոալաները գրկում են ծառերը, որպեսզի փրկվեն շոգից:

Հեռուսատացույցների օգնությամբ հետազոտողները պարզել են, որ երբ կոալաները շոգում են, նրանք իջնում են դեպի ծառերի ստորին, առավել սառը հատվածները: Միաժամանակ նրանք ավելի ամուր են սեղմվում ծառերի բներին:

Մելբուռնի համալսարանի գիտնականները ուսումնասիրել են, թե ինչպես է կոալաների օգանիզմում կատարվում ջերմափոխանակությունը: Նրանց հետազոտության արդյունքները հրապարակվել են Արքայական ընկերության «Biology Letters» ամսագրում:

Այս նախագիծը Ավստրալիայի ցամաքային կենդանիների վրա կլիմայի փոփոխության ազդեցության ուսումնասիրության ավելի մեծ ծրագրի մասն է կազմում: