Ավստրալիայի գիտական և կիրառական պետական միավորումը ներողություն է խնդրել 7-ամյա մի աղջկանից՝ կրակ արձակող դև չստեղծելու համար: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Բրիսբենում բնակվող Սոֆի Լեսթերը դիմել էր գիտնականներին, քանի որ ծնողները անհնարին էին համարել Ծննդյան տոների կապակցությամբ իր ցանկության կատարումը. փոքրիկ աղջնակը կրակ արձակող դև էր ցանկացել:
Պատասխան նամակում գիտնականները նշել էին, որ իրենք չեն կարողացել ստեղծել իրական դև, քանի որ այդ ոլորտում ուսումնասիրություններ չեն իրականացրել: Դրա փոխարեն նրանք ուղարկել են լաբորատոր պայմաններում ստեղծված տիտանե մեծ մողես: