ԱՄՆ-ում հնեաբանները հայտնաբերել են տիրանոզավրերի նոր տեսակ։ Այս մասին գրում է Associated Press գործակալությունը։
Պեղումների ժամանակ Յուտա նահանգում հայտնաբերված մնացորդները վկայում են, որ տիրանոզավրերն առաջացել են 10 մլն տարի ավելի վաղ, քան նախկինում կարծում էին։ Նոր տեսակը ստացել է Lythronax argestes անվանումը։ Գիտնականները կարծում են, որ նրանք այստեղ ապրել են 95 մլն տարի առաջ։