Իսպանացի գիտնականները ուսումնասիրությունների ժամանակ կորոնավիրուսի նոր ախտանշան են բացահայտել։ Հետազոտվող պացիենտների զգալի մասի մոտ հիվանդության կլինիկական փուլում բերանի խոռոչում նկատվել է արտահայտված ցան։
Այս մասին գրված է JAMA Dermatology ամսագրում հրապարակված իսպանացի բժիշկների ուսումնասիրություններում։
Ինչպես փոխանցում է armeniasputnik.am-ն, այս ախտանշանը բերանի խոռոչի էնանտեման (լորձաթաղանթի արտահայտված ցան), նկատվել է պացիենտների 29 տոկոսի մոտ։
Հետազոտություններին մասնակցել է 40-69 տարեկան 21 պացիենտ։ Ցանն առաջացել է COVID-19–ի այլ ախտանշաններից մոտ երկու օր առաջ։
Գիտնականները դեռ չեն կարող ասել` որքանով է ախտանշանը տարածված հիվանդների շրջանում։ Մեծ հաշվով դա հեշտ չէ պարզել՝ անվտանգության նկատառումներից ելնելով, ինչը դժվարություններ է առաջացնում պացիենտների բերանի խոռոչի զննության ընթացքում։
ԱՀԿ–ի տվյալներով` ամբողջ աշխարհում կորոնավիրուսի դեպքերը գերազանցել են 13,5 մլն շեմը։ Հիվանդության զոհ է դարձել ավելի քան 584 հազար մարդ։