տուն Քաղաքական Միջազգային Գիտնականները հայտնաբերել են այն գենը, որը պատասխանատու է ծերացման համար

Գիտնականները հայտնաբերել են այն գենը, որը պատասխանատու է ծերացման համար

119
0

FAT10

Ամերիկացի գիտնականները հայտնաբերել են այն գենը, որի բացակայությունը արգելափակում է ծերացումն ու ճարպակալությունը: Այս մասին ասվում է PNAS ամսագում հրապարակված հոդվածում:

Գենը կոչվում է FAT10, այն պատասխանատու է օրգանիզմում իմունային բնույթի գործընթացների համար, ինչպես նաև կարգավորում է նյութափոխանակությունը: Գիտնականները «անջատել» են այդ գենը մկների մոտ, ինչը հանգեցրել է նրանց կյանքի տևողության երկարացմանը 20 տոկոսով: Բացի այդ, նման մկները չեն տառապում ճարպակալությամբ, քանի որ օրգանիզմն առանց այդ գենի երկու անգամ արագ է վառում ճարպերը:

Գիտնականները հույս ունեն, որ իրենց հետազոտութունները որոշ ժամանակ անց կօգնեն մարդկանց: