տուն Քաղաքական Միջազգային Գիտնականները արբանյակի միջոցով Երկրի վրա մոտ 117 միլիոն լիճ են հայտնաբերել

Գիտնականները արբանյակի միջոցով Երկրի վրա մոտ 117 միլիոն լիճ են հայտնաբերել

74
0

Askja-Lakes

Շվեդ և էստոնացի գիտնականները առաջին անգամ հաշվել են Երկիր մոլորակի բոլոր լճերը, որոնց թիվը հասնում է 117 մլն-ի։ Նրանք ծածկում են մեր մոլորակի մակերեսի մոտ 4 տոկոսը։ Այս հաշվարկում հաշվի չեն առնվել Գրենլանդիայի և Անտարկտիդայի սառույցների տակ գտնվող լճերը։

Լճերի ընդհանուր երկարությունը 250 անգամ գերազանցում է հասարակածի երկարությունը։ Ուփսալի համալսարանի մասնագետ Լարս Թրավինկն ասել է, որ հաշվի են առնվել բոլոր այն լճերը, որոնց մակերեսը գերազանցում է 0.2 հեկտարը։ Մասնագետների խումբը մշակել է մեթոդ, որը թույլ է տալիս արբանյակից դիտարկել բոլոր նման ջրային ավազանները։ Նախկինում հաշվարկները կատարելիս հաշվի են առնվել միայն կոնկրետ տեղանքներիք  ստացված տվյալները։

Գիտնականները մեծ դժվարություններ են ունեցել, քանի որ իրենց մշակած ծրագրին անհրաժեշտ էր «սովորեցնել» տարբերել ջրային ավազանները մառախուղից, բուսականությունից և այլն։