տուն Աշխարհ Գիշերը Թբիլիսիում հատուկ գործողություն է իրականացվել

Գիշերը Թբիլիսիում հատուկ գործողություն է իրականացվել

250
0

Թբիլիսիի Ցինծաձե փողոցում գիշերը ներքին գործերի նախարարության աշխատակիցները հատուկ գործողություն են իրականացրել: Ինչպես հայտնում է aliq.ge-ն, ձերբակալված է երկու անձ:

Ըստ ականատեսների, ոստիկանությունը BMW մակնիշի մեքենա է կանգնեցրել և խուզարկել: Հատուկ գործողության արդյունքում առգրավվել է հրազեն և դրամական միջոցներ:

Այլ մանրամասներ առայժմ հայտնի չեն: