Վերջին հետազոտությունները ցույց են տալիս, որ չնայած գինու պահանջարկի (հատկապես Չինաստանում) աճում է, այնուամենայնիվ գինու արտադրությունը զգալի կրճատվում է: Այս մասին հաղորդում է Independent-ը:
Գինու արտադրության նվազման պատճառներից է վատ եղանակային պայմանները, որի հետևանքով խաղողի այգիները նվազում են: Անցած տարվա համեմատ գինու արտադրությունը մոտ 5%-ով նվազել է:
Ուսումնասիրության մեջ նշվում է, որ հաջորդ տարիներին, հնարավոր է, գինու պահանջարկը չբավարարի:
Եվրոպայում գինու արտադրությունը, որը կազմում է ամբողջ աշխարհում գինու արտադրության կեսը, կրկին շեշտակի նվազում է: Անցած տարվա համեմատ այն կրճատվել է 10%-ով: