տուն Հասարակություն Մշակույթ Գիլերմո դել Տորոն նոր գիրք կհրատարակի

Գիլերմո դել Տորոն նոր գիրք կհրատարակի

319
0

original

Մեքսիկացի հայտնի կինոռեժիսոր և սցենարիստ Գիլերմո դել Տորոն հայտարարել է, որ պատրաստվում է նոր գիրք հրատարակել: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը` հավելելով, որ դրանում տեղ են գտնելու նրա սևագրերի ու օրագրի նկարները:

Գիրքը լույս կտեսնի հոկտեմբերի 29-ին ԱՄՆ-ում: Այն կոչվելու է «Գիլյերմո դել Տորոյի կունստկամերան` իմ նոթատետրերը, հավաքածուները և այլ հետաքրքրությունները (Guillermo del Toro Cabinet of Curiosities: My Notebooks, Collections, and Other Obsessions): 256 էջանոց աշխատանքը մանրամասն նկարագրում է անվանի կինոռեժիսորի աշխատանքային ստուդիան: Բացի այդ, գրքում հրապարակվել է Դել Տորոյի հետ մի քանի հարցազրույց, որում նա մեկնաբանում է իր ֆիլմերը, պատմում իր ստեղծագործական մեթոդների մասին:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here