տուն Լուրեր Գեւորգ Կոստանյանը խոստանում է օրենքի ողջ խստությամբ պատժել կաշառակերներին

Գեւորգ Կոստանյանը խոստանում է օրենքի ողջ խստությամբ պատժել կաշառակերներին

284
0
32964ՀՀ դատախազության պաշտոնական կայքէջից տեղեկանում ենք. «ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը 2014 թվականի հունվարի 11 ին հրավիրել է միջգերատեսչական խորհրդակցություն` գլխավոր դատախազության կառուցվածքային ստորաբաժանումների, Երևան քաղաքի և վարչական շրջանների, մարզերի, զինվորական դատախազության կենտրոնական մարմնի և կայազորների ղեկավար դատախազների, ՀՔԾ, ՊԵԿ, ԱԱԾ, ՊՆ և ՀՀ ոստիկանության քննչական մարմինների ղեկավար անձնակազմների մասնակցությամբ:
 ՀՀ Գլխավոր դատախազը ներկայացրել է ՀՀ գլխավոր դատախազության դիրքորոշումը՝ Սահմանադրությամբ իրեն վերապահված լիազորությունների իրականացման շրջանակներում հանցավորության դեմ պայքարում քրեական քաղաքականության բարելավման, արդյունավետության բարձրացման, աշխատանքների պատշաճ կատարման ու կազմակերպման մի շարք հիմնարար հարցերի վերաբերյալ, դատախազության գործունեության առաջնահերթ խնդիրներից համարելով.
  • Կաշառակերության և կոռուպցիոն երևույթների ցանկացած այլ դրսևորման բացառում քրեական վարույթի ցանկացած փուլում:
  •  քննիչների և դատախազների մասնագիտական ունակությունների բարձրացմանը ուղղված միջոցառումների իրականացում.
  •  քաղաքացու սահմանադրաիրավական և քրեադատավարական իրավունքների  լիարժեք  և ամբողջական պաշտպանվածություն` նախաքննական մարմնի և հսկողություն իրականացնող դատախազի՝ օրենսդրությամբ իրենց վերապահված լիազորությունների բարեխիղճ ու մասնագիտական բարձր մակարդակի իրականացման շնորհիվ, անկախ կասկածյալի, մեղադրյալի կամ ամբաստանյալի շահերի պաշտպանությանը փաստաբանի ներգրավվածությունից կամ ոչ որակյալ իրավաբանական օգնության տրամադրումից:
 «Իրավապահ մարմինների գործունեությունն առնչվում է մարդու իրավունքների Սահմանադրությամբ և միջազգային կոնվենցիաներով պաշտպանվող այնպիսի ոլորտների հետ, ինչպիսիք են անձի ազատությունները, անձնական կյանքը, սեփականության իրավունքը և այլն: Հետևաբար, դատախազության և նախաքննական մարմինների գործողությունները կարևոր նշանակություն ունեն մարդու իրավունքների պաշտպանության, օրինականության և օրենքի գերակայության ամրապնդման ոլորտներում»- ընդգծել է Գլխավոր դատախազը:
«Կաշառակերության կամ կոռուպցիոն որևէ այլ դրսևորում պատժվելու է օրենքի ողջ խստությամբ, այս հարցում որևէ զիջում լինել չի կարող, խորհուրդ չեմ տա իմ այս խոսքերի ճշմարտացիությունը ստուգել սեփական փորձով»,-ասել է Գ. Կոստանյանը»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here