տուն Քաղաքական Միջազգային Գերմանիան կարող է արտաքսել ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներին՝ Անգելա Մերկելին գաղտնալսելու համար

Գերմանիան կարող է արտաքսել ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներին՝ Անգելա Մերկելին գաղտնալսելու համար

235
0

120629025425-angela-merkel-file-story-top

Գերմանիայի կառավարությունն իրավունք ունի երկրից արտաքսել ԱՄՆ դեսպանատան  այն աշխատակիցներին, ովքեր, հնարավոր է, կապ ունեն կանցլեր Անգելա Մերկելի խոսակցությունների գաղտնալսման հետ: Այս մասին հայտնել է Գերմանիայի ներքին գործերի նախարարության ղեկավար Հանս-Պետեր Ֆրիդրիխը «n24» հեռուստաընկերությանը տված հարցազրույցի ժամանակ:

Նա հայտարարել է. «Նա, ով մեր երկրում գաղտնալսում է բջջային կամ քաղաքային հեռախոսները, խախտում է օրենքը: Եվ դա վերաբերում է բոլորին՝ լինի դա գերմանիայի քաղաքացի, թե օտարերկրացի: Իհարկե, դիվանագետները, եթե նրանք մեղավոր են, հատուկ կարգավիճակ ունեն, սակայն նրանց կարելի է արտաքսել երկրից»,- նշել է Ֆրիդրիխը»:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here