տուն Աշխարհ Գերմանիան կամաց-կամաց թեթևացնում է սահմանափակումները. BBC

Գերմանիան կամաց-կամաց թեթևացնում է սահմանափակումները. BBC

360
0
Անգելա Մերկել

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ նախատեսում է դանդաղորեն թեթևացնել կորոնավիրուսային համաճարակը լուծելու նպատակով առաջ բերված սահմանափակումները: Այս մասին հաղորդում է BBC-ն:

Սոցիալական հեռավորություն պահպանելու կանոնները առնվազն մինչև մայիսի 3-ը կգործեն: Տիկին Մերկելը խորհուրդ է տալիս բժշկական դիմակներ օգտագործել նաև խանութներում և հասարակական տրանսպորտում:

Հաջորդ շաբաթ որոշ խանութներ արդեն կկարողանան կանոնավոր կերպով ծավալել իրենց գործունեությունը:

Մայիսի 4-ից աստիճանաբար կվերաբացվեն դպրոցները:

Մերկելը նշել է, որ Գերմանիան խիստ սահմանափակումների միջոցառումների կիրառման հետևանքով հասել է «փխրուն միջանկյալ հաջողության»:

Խոշոր հասարակական հավաքները, ներառյալ կրոնական ծառայությունները մինչև օգոստոսի 31-ը կարգելվեն: Բարերը, սրճարանները, ռեստորանները, կինոթատրոնները և կառաոկեները փակ կլինեն: