Գերմանիայի կառավարության կազմում առաջին անգամ տեղ կզբաղեցնի ազգությամբ թուրք նախարար։ Թրքուհի Այդան Օզողուզը կզբաղեցնի ինտեգրման հարցերով Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ։ Այս մասին հաղորդում է Anadolu գործակալությունը։
Օզողուզը զբաղեցնում էր Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահի տեղակալի պաշտոնը, ծնվել է Համբուրգում՝ Թուրքիայից ներգաղթածների ընտանիքում։ 46-ամյա թրքուհին քաղաքացիություն է ստացել 1989 թվականին։ 2009 թվականից նա իր կուսակցության՝ ինտեգրման հարցերով ներկայացուցիչն է։