Գերմանական դատախազությունը սկսել է ԱՄՆ-ի Ազգային անվտանգության ծառայության կողմից Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի բջջային հեռախոսի ենթադրյալ գաղտնալսման գործի քննությունը: Այս մասին, հղում կատարելով գերմանական իշխանությունների հայտարարությանը, հաղորդում է Associated Press-ը:
Մինչ այս քննիչները միայն հավաքագրում էին գաղտնալսման մասին տվյալների առաջ գալու շուրջ առկա տեղեկությունները:
Անցյալ տարվա հոկտեմբերին ԱՄՆ ԿՀՎ-ի նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենի հրապարակած փաստաթղթերում նշվում էր, որ ԱՄՆ-ի Ազգային անվտանգության ծառայությունը գաղտնալսում էր Մերկելի հեռախոսը: Ամերիկացի հատուկ ծառայությունները հսկողության տակ էն պահում ևս 35 երկրների առաջնորդների կապի միջոցները: