տուն Աշխարհ Գերմանիայում կորոնավիրուսի վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 173 152-ի

Գերմանիայում կորոնավիրուսի վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 173 152-ի

250
0

Գերմանիայում կորոնավիրուսի վարակակիրների թիվը հատել է 170 000-ի սահմանը, հայտնում է gazeta.ru կայքը՝ հղում տալով ԳԴՀ առողջապահության նախարարությանը կից Ռոբերտ Կոխի ինստիտուտի հրապարակած տվյալներին։

Հայտնի է, որ երկրում նախօրեին հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 913 նոր դեպք։ Համավարակի սկզբից վարակակիրների թիվն այստեղ հասել է 173 152-ի։

Մահվան ելքով դեպքերի թիվն ավելացել է 101-ով՝ ընդհանուր հասնելով 7824-ի։ Միևնույն ժամանակ համավարակի սկզբից ապաքինվել է 151 000 մարդ։