Աշխարհում COVID-19 համաճարակի հետևանքով վարակվել է ավելի քան 2,5 միլիոն մարդ: Գերմանիան թույլատրել է կորոնավիրուսային պատվաստանյութի առաջին կլինիկական փորձը: Նախքան ապրիլի վերջը կսկեն հանձնել առաջին թեստերը, գրում է Deutsche Welle-ն:
Գերմանիայի Առողջապահության նախարար Յենս Սփենը հայտարարել է կորոնավիրուսային պատվաստանյութի առաջին կլինիկական փորձարկումների մասին: Փոլ Էրլիչի ինստիտուտը (Paul-Ehrlich-Institut (PEI)) Գերմանիայում կարգավորող մարմին է, որը թույլատրում է և օգնում է զարգացնել պատվաստանյութերը Գերմանիայում, հնարավորություն է տվել գործնականում ապահովել SARS-CoV-2 վիրուսի դեմ պատվաստանյութ BNT162b1-ի առաջին կլինիկական փորձարկումը:
BioNTech դեղագործական ընկերությունում այն մշակվել է քաղցկեղի հետազոտող և իմունոլոգ Ուգուր Սահինի և նրա թիմի կողմից և հիմնված է քաղցկեղի իմունոլոգիայի վերաբերյալ նրանց նախնական հետազոտությունների վրա: Նախքան BioNTech-ի Գլխավոր տնօրեն դառնալը՝ Սահինը նախկինում դասավանդել էր Մայնցի համալսարանում:
«Biontech»-ը մշակել է պատվաստանյութ, որը պարունակում է գենետիկ տեղեկատվություն՝ ռիբոնուկլեինաթթվի տեսքով: Այժմ այն կարող է փորձարկվել կամավորների վրա: