Գերմանական Սաքսոնիա-Անհալթ դաշնային երկրամասի Լոյնա քաղաքում ենթադրաբար Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներից մնացած քիմիական զենք է գտնվել: Տեղի իշխանությունները հայտնում են, թե հնարավոր է՝ գազի արտահոսք է տեղի ունեցել: Այս մասին հաղորդում է գերմանական MDR հեռուստաընկերությունը:
Դեպքի վայրը շրջափակված է, այնտեղ աշխատում են պայթուցիկ նյութերի վնասազերծման մասնագետները, ոստիկանությունը և արտակարգ իրավիճակների այլ ծառայություններ: Կազմակերպվել է քիմիական զենքի ենթադրյալ պահեստից 300, ապա նաև 350 մետր հեռավորության վրա գտնվողների տարհանում: Տարհանված քաղաքացիների, ինչպես նաև այլ մանրամասների մասին ոչինչ դեռ չի հաղորդվում: