տուն Քաղաքական Միջազգային Գերմանիայի նոր արտգործնախարարը Գերմանիան «ռուսամետ» կդարձնի․ The New York Times

Գերմանիայի նոր արտգործնախարարը Գերմանիան «ռուսամետ» կդարձնի․ The New York Times

226
0

Angela+Merkel+Frank+Walter+Steinmeier+Merkel+LIJJpVlNG5Cl

Անգելա Մերկելի կառավարությունը հատկապես վերջին շրջանում պուտինյան Ռուսաստանի դեմ կոշտ քաղաքականություն է վարում․ Գերմանիայի կանցլերը մեկ անգամ չէ, որ քննադատել է Պուտինին՝ ԵՄ-ի հարևանների հետ վարվող քաղաքականության համար, նա դեմ է հանդես եկել Ռուսաստանում հասարակական կազմակերպությունների դեմ սկսված արշավին, կառուպցիայի տարածմանը։ Այս մասին հաղորդում է The New York Times-ը։

Սակայն, ըստ պարբերականի, այս պահին ոչ թե Մոսկվան է Մերկելի այդ դիրքորոշումը վտանգում, այլ՝ կոալիցիան, որը երեկ ձևավորվել է Գերմանիայում, քանի որ արտգործնախարարի պաշտոնում նշանակվել է սոցիալ-դեմոկրատ Ֆրանկ Վալտեր Շթայնմայերը։ The New York Times-ը գրում է, որ Մերկելի կոշտ դիրքորոշումը միշտ բխել է ԵՄ շահերից, իսկ Շտայնմայերի կողմից այդ դիրքորոշման փոփոխությունն անմիջապես կարող է օգտագործվել Պուտինի կողմից։

Նշվում է, որ արժեքային և կուսակցական շահերը կարող են կրկին ավանդական հակամարտություն առաջացնել կանցլերի և արտգործնախարարության միջև, ինչը կխանգարի ԵՄ-ին, քանի որ Գերմանիան ավանդաբար կարևոր տեղ է զբաղեցնում այդ կառույցում և նրա դիրքորոշումը երբեմն որոշիչ է լինում։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here