Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերը հայտնվել է մամուլի սուր քննադատության կենտրոնում այն բանից հետո, երբ ծննդյան 70-ամյակը նշել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Արարողությունը տեղի է ունեցել Սանկտ-Պետերբուրգում: Գերմանացիները վրդովմունքն առաջացրել է այն հանգամանքը, որ Պուտինի մեկուսացման ֆոնին Գերմանիայի նախկին ղեկավարը գնում է նման սկանդալային և սադրիչ քայլի: Այս մասին գրում է the Times-ը:
The Telegraph-ը գրում է, որ Գերմանիայում այս քայլը որակել են որպես «ցինիկ» և «անպատասխանատու»: