Գերմանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Թոմաս Հիցլշպերգերը հայտարարել է, որ ինքը նույնասեռական է: Ֆուտբոլիստն անցած տարի հայտարարել էր կարիերան ավարտելու մասին:
«Ես պատկանում եմ նույնասեռականների հասարակությանը: Կարծում եմ, որ եկել է ժամանակը՝ ասել դրա մասին: Երկար ճանապարհ եմ անցել դա գիտակցելու համար: Բոլորովին վերջերս գիտակցել եմ, որ կնախընտրեի ապրել տղամարդու հետ: Ես չեմ ամաչում դրա համար, սակայն դժվար է համակերպվել հասարակական կարծիքի հետ»,- ասել է Հիցլշպերգերը: Այս մասին հաղորդում է ZeIt.de-ն:
Տեղեկացնենք, որ ֆուտբոլիստը հանդես է եկել անգլիական «Աստոն Վիլայում», «Վեսթ Հեմում», «Էվերտոնում», գերմանական «Շտուտգարդտում», «Վոլֆսբուրգում», իտալական «Լացիոյում»: Ազգային հավաքականում նա անցկացրել է 52 հանդիպում` դառնալով աշխարհի 2006 թվականի և Եվրոպայի 2008 թվականի առաջնությունների բրոնզե մեդալակիր: