Գերմանիայի Հոյերսվերդ քաղաքի կենդանաբանական այգու ղեկավարությունը ստիպված է եղել վերանվանել կուբայական կոկորդիլոսին, քանի որ այցելուները բողոքել են Ֆիդել անվան դեմ։ Այս մասին գրում է The Local-ը։
Այգու ղեկավարությունը բացատրել է, որ կոկորդիլոսին տվել են Ֆիդել անունը, որպեսզի նա հիշեցնի կենդանու առաջացման վայրի՝ Կուբայի մասին։ Սակայն կենդանաբանական այգու այցելուներին դուր չի եկել, որ այգու կենդանիներից մեկը կրում է կոմունիստ Ֆիդել Կաստրոյի անունը։ Տեղի իշխանությունները, որոնք ֆինանսավորում են այգին, խնդրել են փոխել անունը, իսկ ապագայում մեծ ուշադրություն դարձնել նման երևույթներին։