տուն Քաղաքական Միջազգային Գերմանիայի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստն ահաբեկիչ է դարձել

Գերմանիայի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստն ահաբեկիչ է դարձել

222
0

thumb325_20131118030234375

Գերմանիայի պատանեկան հավաքականի նախկին խաղացող Բուրաք Քարանը ֆուտբոլային կարիերան ավարտելուց հետո դարձել է ծայրահեղ իսլամիստ` միանալով Սիրիայում անջատողական խմբավորումներին: Այս մասին գրում է Die Welt-ը:

Սկզբում երիտասարդ ֆուտբոլիստի հետ մեծ հույսեր էին կապում: Նա խաղացել էր այնպիսի թիմերի երիտասարդական թիմերում, ինչպիսիք են «Համբուրգը», «Հերտան» և «Բայերը»: Սակայն 2008 թվականին նա անսպասելիորեն ավարտել է կարիերան, սակայն չի նշել պատճառների մասին:

Այնուհետև նա հայտնվել էր Գերմանիայի հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում, քանի որ համագործակցում էր ծայրահեղական կազմակերպությունների հետ: Նույն աղբյուրները նշում են, որ այս տարվա հոկտեմբերի 11-ին Քարանը զոհվել է Ազան քաղաքում՝ կառավարական օդուժի ռմբակոծության ժամանակ:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here