ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատան ֆբ-յան էջում գրված է․
Երևանում և Բաքվում Գերմանիայի դեսպանությունները մեծապես ողջունում են Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը, որը տեղի է ունենում Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 74-րդ նստաշրջանի վեհաժողովին զուգընթաց:
Զրույցն ընթանում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ և քաջալերող բնույթ ունի կողմերի համար: Հույս ենք տածում քայլ առ քայլ մերձեցման և վստահության վերահաստատման, որը բովանդակային բանակցությունների նախապայմանն է:
Սույն հաղորդագրությունը նույն բովանդակությամբ հրապարակվում է նաև Բաքվում Գերմանիայի դեսպանության ֆեյսբուքյան էջում: