տուն Աշխարհ Գերմանական մամուլը ծաղրանկարում անդրադարձել է Սիրիայում տիրող իրավիճակին

Գերմանական մամուլը ծաղրանկարում անդրադարձել է Սիրիայում տիրող իրավիճակին

949
0

Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիս-արևելքում իրականացվող «Խաղաղության ակունք» ռազմական գործողության համար հոկտեմբերի 17-ին Թուրքիայի և ԱՄՆ-ի միջև ձեռք բերված 120 ժամով կրակի դադարեցման համաձայնությունը մեծ արձագանք է գտել աշխարհում: Այս մասին գրում  է ermenihaber.am-ը:

Մասնավորապես՝ գերմանական մամուլը, անդրադառնալով Թուրքիայի  ռազմագործողություններից հետո ստեղծված իրավիճակին,  ծաղրանկարներ է հրապարակել:

Ծաղրանկարներից մեկում ԱՄՆ նախագահը Թուրքայի դրոշով կարմիր գորգի վրա ծնկի է եկել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջ և ճանապարհ է բացում դեպի Սիրիա: Նկարում Թրամփի առջև կանգնած են քուրդ զինյալներ և քաղաքացիական անձինք, որոնց ԱՄՆ նախագահն ուղղորդում է դեպի անապատ:

Գերմանական մամուլն այդկերպ փորձել է պատկերել Էրդողանի հաղթանակը Թրամփի նկատմամբ:

Թուրքական աղբյուրի փոխանցմամբ`ամերիկյան և եվրոպական թերթերի գլխավոր էջերը ողողված են Էրդողանի լուսանկարներով:

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here