տուն Քաղաքական Միջազգային Գերմանիայի դատարանը ազատազրկել է Ռուանդայի ցեղասպանության կազմակերպիչներին աջակցած տղամարդուն

Գերմանիայի դատարանը ազատազրկել է Ռուանդայի ցեղասպանության կազմակերպիչներին աջակցած տղամարդուն

101
0

312183_heroa

Այսօր Գերմանիայում Ռուանդայի ցեղասպանության կազմակերպիչներին աջակցելու համար մեղադրվող 56-ամյա տղամարդը 14 տարվա ազատազրկման է դատապարտվել։

Ինչպես հայտնում է «Ռոսբալթը», նման որոշում է կայացրել Ֆրանկֆուրտ-նա-Մայնեի Գերագույն դատարանը։

Վերոնշյալ գործը Գերմանիայում էր անցնում այն պատճառով, որ կասկածյալը փախել էր աֆրիկյան պետությունից և 2002 թվականին Գերմանիայից ապաստան խնդրել։ Տղամարդը գտնվում էր միջազգային հետախուզման մեջ։

Հիշեցնենք, որ փետրվարի 11-ին Ռուանդայի Միջազգային քրեական դատարանը արդարացրել է ոստիկանության նախկին պետին և էլիտգումարտակի նախկին ղեկավարին, ովքեր նույնպես մեղադրվում էին 1994 թվականին Ռուանդայում թութսիների ցեղասպանությանը մասնակցելու համար։