տուն Լուրեր Գերեզմանից քոփի արված հուշարձան է. Քաղաքաշինության նախարարը՝ Միկոյանի արձանի մասին

Գերեզմանից քոփի արված հուշարձան է. Քաղաքաշինության նախարարը՝ Միկոյանի արձանի մասին

103
0

74

Այսօր ԱԺ-ում Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում գնահատական չի տվել Անաստաս Միկոյանի կերպարին, բայց նշել է,  որ մանուկ հասակում տեսել է Միկոյանին և մանկական վիրավորվածության զգացում ունի դեռևս  վեցերորդ դասարանից։

«Դպրոցական տարիքում մեզ տարան մի տեղ, որտեղ ինքը օդանավով  եկավ ու չմոտեցավ մեզ ու դրանից հետո մանկական վիրավորվածություն կա մոտս»,- ասել է նա:

«Ես չեմ կարծում, որ այսօր Երևանում թիվ մեկ խնդիրը հենց Միկոյանի արձանը տեղադրելն է: Սակայն մենք Հայաստանում ենք ապրում… Օրինակ՝ Քոչինյանի կիսանդրին դրվեց, ու ես ակտիվորեն մասնակցել եմ, քանի որ նա Հայաստանի խորհրդային շրջանի պետական գործիչներից մեկն էր, իսկ դա էլ է մեր պատմությունը»,-շարունակել է Նարեկ Սարգսյանը: Վերջինս լրագրողների հետ զրույցում անդրադարձել է նաև Միկոյանի արձանի տեղադրելու վայրին և առաջարկել է արձանը դնել ոչ թե նախատեսված այգու մեջտեղում, այլ՝ շենքի պատի տակ.«Ըստ էության, գերեզմանից քոփի արված հուշարձան է և լավ կլինի, որ  ոչ թե դրվի մեջտեղում, այլ շենքի պատի տակ»,- ասել է քաղաքաշինության նախարարը: