տուն Հասարակություն Գերատեսչական որ ինստիտուտն է լուծարվելու. պարզաբանում է նախարարը

Գերատեսչական որ ինստիտուտն է լուծարվելու. պարզաբանում է նախարարը

165
0

Նոյեմբերի 4-5-ին ԵՊՀ-ում անցկացվում է «Սոցիալական աշխատանքը և արժանի սոցիալական պաշտպանության օրակարգը Հայաստանում» միջազգային կոնֆերանսը։

Հանդիպման շրջանակում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը տեղեկացրել է, որ իրենց գերատեսչությանը պատկանող հետազոտությունների ազգային ինստիտուտը կլուծարվի։ Նախարարը պարզաբանել է, որ տվյալ ինստիտուտի աշխատանքները կփոխարինվեն 48 տարածքային գրասենյակներով, կներդրվի միասնական պատուհանի համակարգ, ինչը թույլ կտա քաղաքացիներին համակողմանի տեղեկություն ստանալ իրենց իրավունքների մասին սոցիալական ապահովության ոլորտում։

Զարուհի Բաթոյանը նաև հույս է հայտնել, որ իրենց կհաջողվի սերտ համագործակցություն հաստատել գիտական հանրույթի հետ՝ որակյալ կադրերի ներգրավման եւ որակյալ համակարգ ստեղծելու համար։

ԹՈՂՆԵԼ ՊԱՏԱՍԽԱՆ

Please enter your comment!
Please enter your name here