տուն Սպորտ Գերազանց է, երբ հաղթում եմ մեծ պատմություն ունեցող թիմին․ Դիեգո Սիմեոնե

Գերազանց է, երբ հաղթում եմ մեծ պատմություն ունեցող թիմին․ Դիեգո Սիմեոնե

85
0

diegosimeonecloseup_576x324

Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ խաղից հետո, որում «Ատլետիկոն» 1։0 հաշվով առավելության է հասել «Բարսելոնայի» նկատմամբ և դուրս եկել կիսաեզրափակիչ, մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն ասել է, որ գերազանց է, երբ առավելության ես հասնում հզոր թիմի նկատմամբ։

«Հարուստ պատմություն ունեցող հռչակավոր թիմի նկատմամբ հաղթանակը մեծ ուրախություն է պատճառում։ Սակայն մենք պահպանում ենք սառնասրտությունը, քանի որ հասկանում ենք, որ սա դեռ վերջը չէ։ Կփորձենք որքան հնարավոր է արագ վերականգնվել, քանի որ արդեն կիրակի օրը խաղ ունենք։

Առաջին 20-ն րոպեն մեզ համար շատ լավ անցավ։ Մենք խաղադաշտ էին դուրս եկել ճիշտ տրամադրվածությամբ, գերազանց էինք շարժվում և ընդհանուր առմամբ՝ հիասքանչ խաղում։ Այնուհետև «Բարսան» սկսեց խաղի մեջ մտնել և պահեր ստեղծել, այդ պատճառով մեր գորերը բարդացան։ Ֆուտբոլիստներիս ոչինչ էլ ասել պետք չէ մոտիվացնելու համար։ Նրանց այլ բան է պետք՝ վստահություն, համարձակություն, առավելագույնը քաղելու ունակություն, և այս ամենը նրանք արդեն ունեն։ Ես հպարտանում եմ իմ ֆուտբոլիստներով, նրանց ինքնազոհության և որպես միասնական թիմ հանդես գալու համար», — ասել է Սիմեոնեն։ Այս մասին հաղորդում է ՈւԵՖԱ-ի պաշտոական կայքը։