տուն Հասարակություն Առողջապահություն Գեղարքունիքում հաստատվել են կորոնավիրուսով վարակման նոր դեպքեր. մարզպետարան

Գեղարքունիքում հաստատվել են կորոնավիրուսով վարակման նոր դեպքեր. մարզպետարան

555
0

Կորոնավիրուսով վարակման նոր դեպքեր են գրանցվել Գեղարքունիքի մարզում:

Այս մասին տեղեկանում ենք Գեղարքունիքի մարզպետարանի «Ֆեյսբուքի» էջում: 

«ՀՀ Գեղարքունիքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 8 նոր դեպք: Հաստատված դեպքերի թիվը կազմում է 73»,- նշվում է հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ նախօրեին մարզում գրանցվել էր վարակման 2 նոր դեպք: