տուն Քաղաքական Գեղամ Մանուկյանն էլ սիրելու բան չէ, քանի որ միացել է Աշոտյանին. Էդմոն...

Գեղամ Մանուկյանն էլ սիրելու բան չէ, քանի որ միացել է Աշոտյանին. Էդմոն Մարուքյանի նոր գրառումը

321
0

Դաշնակցական Գեղամ Մանուկյանն էլ է միացել Արմեն Աշոտյանին և շտապել ազդարարել մեր հերթական կործանման լուրը: Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ «Գեղամ Մանուկյանն էլ սիրելու բան չէ» վերնագրի ներքո: 

Մարուքյանը նաև նշել է հետևյալը.

«Դատեք ինքներդ, թե ով է կործանվել ու երբ.

P. S. Կա՛մ լյուստրացիա կա՛մ էլ որոշ վայվերլուծաբաններ ընդունակ չեն սպասել կուսակցության կառավարման խորհրդի վերջնական որոշմանը։ Նրանք արդեն իսկ գիտեն, թե ինչ է լինելու, իսկ իմացության աղբյուրը սեփական անցած «ճանապարհն» է»:

Հիշեցնենք, որ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը քննադատել էր Դավիթ Խաժակյանի հետ կապված ԼՀԿ որոշումը, ինչին ի պատասխան Էդմոն Մարուքյանը նախկին գործընկերոջը հորդորել էր սուս մնալ, քանի որ սիրելու բան չէ: