տուն Սպորտ Գեղամ Ղադիմյանը կվերադառնա Ուկրաինա

Գեղամ Ղադիմյանը կվերադառնա Ուկրաինա

159
0

«Ալաշկերտի» 27-ամյա հարձակվող Գեղամ Ղադիմյանը ձմեռային դադարի ընթացքում կարող է վերադառնալ «Կարպատներ»: Այս մասին հայտնում է Footboom-ը:

Ղադիմյանը լվովյան թիմի կազմում նախապատրաստությունը կսկսի այսօրվանից` մինչ այդ բուժզննում անցնելով թիմի համար:

«Կարպատները» հավաքի առաջին փուլը կանցնի Լվովում հունվարի 15-ից 24-ը: Այնուհետև, ուկրաինական թիմը հավաքի կմեկնի Թուրքիա, որը կտևի հունվարի 25-ից փետրվարի 15-ը:

Հիշեցնենք` Գեղամ Ղադիմյանը 2019 թվականի ամռանը պայմանագիր է կնքել «Ալաշկերտի» հետ: Ուկրաինայի առաջնությունում Ղադիմյանը հանդես է եկել նաև «Օլիմպիկում», «Զարյայում», «Վորսկլայում», «Արսենալ-Կիևում» և «Կարպատներում», որի կազմում հանդես է եկել 2015/16 մրցաշրջանում` 23 խաղում դառնալով 3 գոլի հեղինակ:

Աղբյուրը՝ armSport.am