Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում մարտի 14-ին, ժամը 20-ին, տեղի կունենա անվանի կոմպոզիտոր և ջազմեն Գարի Քյոսայանի «Գարնանային ջազ երեկո» խորագիրը կրող համերգը։ Գարի Քյոսայանը, երկար տարիներ ապրելով և ստեղծագործելով ԱՄՆ-ում, համագործակցել է հանրահայտ ջազ երաժիշտների հետ, և իր հրավերով շուրջ երեք տասնյակ երաժիշտ է հյուրընկալվել Երևանում ու հանդես եկել բազմաթիվ համերգային ծրագրերով: Համերգի հատուկ հյուրն է ամերիկացի հայտնի երգիչ, կիթառահար Դարիլ Դարդենը։
Նա հանդես է եկել այնպիսի աշխարհահռչակ աստղերի հետ, ինչպիսիք են՝ BB King-ը, Stevie Wonder-ը, Albert King-ը, Bobby McFerrin-ը և այլք։ Հրավիրյալ արտիստից բացի նույն բեմում կլինեն նաև հայազգի երգչուհիներ Ալլա Սահակյանը, Սոնա Ումրոյանը, Կարինա Իգնատյանը, ինչպես նաև ֆլեյտահարուհի Նելլի Մանուկյանը։
«Ես միշտ լսում եմ Գարիին, քանի որ պետք չէ հակառակվել։ Ինքը շատ մեծ ճանապարհ է անցել, իրենից միայն կարող ես սովորել, ու ոչ միայն միայն ջազ, այլև ընդհանրապես` երաժշտություն»։ Ամուսինների կարծիքով՝ այսօրվա հանդիսատեսը բավականին պահանջկոտ է, երաժշտասեր, ունի լավ և սուր լսողություն, գնահատում է արտիստի անկեղծությունը։ «Գարնանային ջազ երեկոներ» խորագիրը կրող համերգաշարով «Գարի Քյոսայան» ջազ քառյակը ելույթներ կունենա Դիլիջանում և Էջմիածնում, ինչն էլ կնպաստի մարզերում երաժշտական կյանքի ակտիվացմանը: