տուն Հասարակություն Իրավական Գավառի կրակոցների հետքերով. պաշտոնանկություն

Գավառի կրակոցների հետքերով. պաշտոնանկություն

469
0

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանության պետ Արման Սարգսյանի հրամանով աշխատանքից ազատվել և ոստիկանության կադրերի տրամադրության տակ է անցել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Գևորգ Հակոբյանը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ոստիկանապետի հրամանով ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետի օպերգծով տեղակալ Տիգրան Պետրոսյանը։