տուն Հասարակություն Առողջապահություն Գավառի արյունալի միջադեպերի հետեւանքով տուժած 5 անձինք ապաքինվել են եւ դուրս գրվել...

Գավառի արյունալի միջադեպերի հետեւանքով տուժած 5 անձինք ապաքինվել են եւ դուրս գրվել հիվանդանոցներից

304
0

Ապրիլի 28-ին Գավառում տեղի ունեցած արյունալի միջադեպերի հետեւանքով տուժած 5 քաղաքացիներն ապաքինվել են եւ դուրս գրվել հիվանդանոցներից:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում «Արմենիա» բժշկական կենտրոնի վիրաբուժական գծով տնօրեն Աշոտ Կուրղինյանն ասաց, որ նրանց վիճակը գնահատվել է բավարար.

«Այնպիսի վիճակ էր, որ ստացիոնար բուժման կարիք այլեւս չկար, ուղղակի վերքերի մշակման, վիրակապ փոխելու գործ էր մնացել»: Երկու քաղաքացիները «Արմենիա» բ/կ-ից դուրս են գրվել տասն օր առաջ՝ մայիսի 25-ին:

«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի մամուլի խոսնակ Շուշան Դանիելյանն էլ մեզ տեղեկացրեց, որ իրենց մոտ բուժում ստացած 3 քաղաքացիները եվս դուրս են գրվել. 2-ը՝ մոտ երկու շաբաթ, 1-ը՝ երեք օր առաջ:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում