«Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբի մի քանի ֆուտբոլիստներ չեն մնում թիմում:
Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: «Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբը երկկողմ համաձայնությամբ խզել է պայմանագրերը Վարդան Արզոյանի, Մարտին Գրիգորյանի, Գագիկ Մաղաքյանի և Ստեֆան Աջումանիի հետ։ Ալեքսանդր Հովհաննիսյանի հետ պայմանագիրը չի երկարաձգվել, իսկ Գևորգ Օհանյանն էլ չի շարունակի խաղալ «Գանձասար-Կապանում»՝ ընտանեկան դրդապատճառներով:
Հայաստանի առաջնության 15 տուրերից հետո «Գանձասար-Կապան»-ը մրցաշարային աղյուսակում նախավերջին տեղում է: