Հնդկակաստանի ազգային ազտագրական շարժման գլխավոր խորհրդանիշներից մեկի` Մահաթմա Գանդիի շարժիկ ճախարակը երեկ Mullocks աճուրդների տանը վաճառվել է 175 հազար դոլարով: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:
Գանդին ճախարակն օգտագործել է 1930-ականներին բանտարկության ժամանակ: Նա հաճախ հայտարարում էր, որ դա եղել է ոչ միայն իր հոբին, այլ մեդիտացիայի մի տեսակ: 1935 թվականին նա ճախարակը փոխանցել է Ամերիկյան ազատ մեթոդական եկեղեցուն:
Աճուրդի տան մասնակիցներն ակնկալում էին ճախարակը վաճառել 95-130 հազար դոլարով, սակայն արդյունքում նրանց սպասումները գերազանցվել են: