տուն Հասարակություն Գայ գյուղում քամուց էլեկտրասյուներ են ընկել

Գայ գյուղում քամուց էլեկտրասյուներ են ընկել

440
0

Արմավիրի մարզի Գայ գյուղում ուժեղ քամուց նախօրեին՝ հունիսի 20-ին, երկու էլեկտրասյուն է ընկել։ Այս մասին NEWS.am-ին հայտնել է գյուղապետ Սեյրան Մարկոսյանը։

«Մեկն ամբողջությամբ տապավել է քամուց, այդ փողոցում երեկ կեսօրից մինչեւ հիմա էլեկտրաէներգիա չկա»,- աել է նա՝ նշելով, որ քամուց նաեւ գյուղացիների ջերմոցներն են տուժել։

Քամու հետեւանքները, գյուղապետի փոխանցմամբ, վերացվում են այս պահին: